Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Անիծվեք դուք ձեր քոք ու բուսով

Անիծվեք դուք ձեր քոք ու բուսով
26.09.2023 | 16:05

«Էթնիկ զտումներ... արտագաղթ Լեռնային Ղարաբաղից... Դա հստակ հանցագործություն է մարդկության դեմ, որն իրականացվել է Ադրբեջանի կողմից և հանդուրժվել միջազգային հանրության կողմից»,- թախտի տակից վերջապես դուրս գալով` սոցիալական ցանցում նման գրություն է թողել ու տեսանյութ տեղադրել հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը:

Ողջ զավեշտն ու ողբերգությունն այն է, որ սույն տղան անգամ թեթև մեղքի գիտակցում չունի, որ այս ամենի հետևում ինքն ու իր նմաններն են կանգնած, որ այդ ինքն ու իրենք այս ամենը բերեցին, հանգեցրին արյունոտ վերջաբանի:

Ծխացող հայրենիքի մրմուռը դեռ պատելու է ձեզ, հուդաներ, մահաշունչ նստելու է ձեր տների շեմերին, ամբողջական սերունդներով եք դատապարտվելու աստվածային անեծքի ու անարգման:

Դուք դեռ տաք եք, այս ամենը դեռևս չեք գիտակցում: Աստված դեռ ձեզ պատժելու է դժոխքի կրակներով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 26423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ